Կանայք բազմաթիվ խնդիրներ են ունենում այս հորմոնի ցածր մակարդակի պատճառով. ուշադիր եղեք

Էստրոգենը կնոջ օրգանիզմում արտադրվող կարևոր հորմոնների հավաքական անվանումն է: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ այն պատասխանատու է մի շարք գործառույթների համար և չափազանց կարևոր է սեռական զարգացման և վերարտադրողական առողջության համար:

Կարևոր է հետևել էստրոգենի մակարդակի հավասարակշռության պահպանմանը, քանի որ դրա մակարդակի նվազումը և բարձրացումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ անպտղության պատճառ դառնալ:

Ինչ խնդիրների է հանգեցնում էստրոգենի մակարդակի նվազումը

  • կորչում է հակառակ սեռի հանդեպ հետաքրքրությունը
  • նկատվում է հակվածություն կանացի հիվանդությունների առաջացմանը
  • առաջանում է հեշտոցի չորություն:

Հարկավոր է ուշադիր լինել առողջությանը և ժամանակին դիմել մասնագետի, եթե առկա են ախտանշանները, որոնք կարող են վկայել հորմոնի մակարդակի նվազման մասին.

Կարդացեք նաև

  • անկանոն դաշտանային ցիկլ
  • մազաթափություն
  • տրամադրության հաճախակի փոփոխություններ
  • գլխացավեր
  • անպտղություն
  • նյութափոխանակության դանդաղում
  • վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում:

Եթե նշված ախտանշաններն առկա են, հարկավոր է դիմել մասնագետի և կատարել նրա ցուցումները՝ չզբաղվելով ինքնաբուժմամբ: Կարևոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ հրաժարվելով յուղոտ և քաղցր պարունակող մթերքից: Մասնագետները կարևորում են նաև առողջ քաշի պահպանումը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս