«Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ». Մերկել
Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է RTL եւ N-TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել։
«Մենք մեր շահերին համապատասխան չէինք գործի, եթե կատարեինք գործողություններ, որոնք ուղղված լինեին Թուրքիայի թուլացմանը»,-ասել է նա: Մերկելի խոսքով՝ «Գերմանիան «ռազմավարական առումով շահագրգռված է», որ Թուրքիան զարգանա տնտեսական տեսանկյունից:
Անդրադառնալով գերմանա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Մերկելը հիշեցրել Է, որ ԳԴՀ-ում ծագումով թուրք մոտավորապես 3 մլն քաղաքացիներ են ապրում, ինչն առանձնահատուկ կերպով է կապում երկու երկրներին: Միաժամանակ նա նշել է, որ առանձին հարցերի շուրջ, օրինակ, Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման հարցում, Անկարայի հետ առկա են «լուրջ տարաձայնություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: