Բաժիններ՝

Հրդեհ Զառիթափ գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զառիթափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:10-ին:

Այրվել է 3 խմ փայտյա կառուցատարրը և վնասվել՝ 180 քմ ազբոշիֆերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս