Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս ՏԱՍՍ գործակալությանը տված մանրամասն հարցազրույցում, մասնավորապես, առարկայական բնութագիր է տվել Հայաստանի Սյունիքի մարզով Արաքսի Հյուսիսային ափով Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վաղեմի նախագծին:
Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։
Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է Հայ առաքելական եկեղեցուն պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մեջ։ Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։
Հայաստանում ո՛չ հպարտ եմ, ո՛չ դուխով. Ամանորի գիշերը միայն օտարերկրացիներն էին դուխով. Քաղաքացին՝ Փաշինյանին
Արմեն Հովասափյանը գրում է. «Փաշինյանական ցինիզմն ու ամեն գնով PR լինելը շարունակում է մնալ օրվա հրամայական ու հաշվի չի առնվում, թե այդ PR-ն ինչ դեպքի հետ է կապված, կարևորն այդ պահին թեման «ֆռռա»»:
Նիկոլ Փաշինյանը «ուրախ ավտոբուսից» դիմում է վարորդներին, թե Շիրակի մարզում «տխուր իրադարձություն» է տեղի ունեցել, զգույշ վարեք մեքենաները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին:
Artemis II առաքելության Orion մարդատար տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ ավարտելով 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսին ու հակառակ ուղղությամբ։
Այն նույն պահին, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ պատերազմը, որը երկու շաբաթով կասեցվել է նոր դիվանագիտական բանակցությունների համար, ավելի քան մեկ ամիս է, ինչ ցնցում է համաշխարհային տնտեսությունը, Իրանն ու Չինաստանը օգտվել են հնարավորությունից՝ համաշխարհային ֆինանսական համակարգին ազդող ընդհանուր խնդիրը լուծելու համար, գրում է Al Jazeera-ն։
Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Ալ Ջազիրան՝ հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։
Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գերազանց արդյունք է գրանցել:
Իսլամաբադում ապրիլի 11-ին նախատեսված բանակցություններին իրանական պատվիրակությունը կներկայանա 71 հոգանոց կազմով, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը որոշել են հանել USS Boise միջուկային սուզանավը, որի վերանորոգումը, ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանի, արժեցել է մոտ 800 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ լավ գործարքի առաջին կետը պետք է լինի միջուկային զենքից հրաժարվելը, չնայած այն տիրապետելու ցանկության բացակայության մասին Թեհրանի բազմիցս արված հայտարարություններին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։
Ապրիլի 11-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս բնակավայրում այրվում է անասնագոմ։
Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի, եթե Վաշինգտոնը խաբի երկրին Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Լիբանանյան և ամերիկյան կողմերը խնդրում են Իսրայելին դադարեցնել «Հեզբոլլահի» ուժերի վրա հարձակումները մինչև Թել Ավիվի և Բեյրութի միջև բանակցությունների մեկնարկը։ Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունում կարծում են, որ հեղեղումների հիմնական պատճառը այն է, որ Երևանի բուռն կառուցապատումը չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Լոռի մեկնող ՔՊ-ականներով լի ավտոբուսի հետ միաժամանակ նույն երթուղով Լոռի է մեկնել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` հավանաբար մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժը ապահովելու համար։ Եվ հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ տեղի է ունեցել ողբերգական ելքով ավտովթար։
ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.5 դրամ է, վաճառքը՝ 376 դրամ:
Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Աֆղանստանի Հերաթ նահանգում անհայտ զինված անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Ինջիլ շրջանի այգում հանգստացողների վրա՝ սպանելով յոթ մարդու։ Այս մասին հաղորդում է Ariana News-ը՝ հղում անելով Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Կանիին։
Իրանի և ամերիկյան պատվիրակությունների միջև Իսլամաբադում կայանալիք բանակցությունները, ինչպես սպասվում է, կանցկացվեն երկու ձևաչափով՝ ուղղակի և միջնորդավորված, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։