Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում հաստատված հրադադարն ու բնակիչների տարհանումը կնպաստեն երկխոսության ակտիվացմանը և խաղաղության նոր նախաձեռնությունների առաջացմանը։ Այս մասին նա հայտարարել է Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ դիմելով հավատացյալներին։
Իրանի շուրջ աճող լարվածության, հարվածները վերսկսելու «Իսրայելի» սպառնալիքների, ինչպես նաև Թրամփի և ամերիկացի պաշտոնյաների՝ մոտալուտ «ռազմական գործողության» մասին բացահայտ նախազգուշացումների համապատկերին մեդիատիրույթում կրկին արդիականացել է Իրանի դեմ պատերազմին Ադրբեջանի մեղսակցության թեման:
Նոյեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը։
Նրա կարծիքով, համաձայնագրի բացակայությունից կտուժեն ոչ միայն կանադական, այլև ամերիկյան ընտանիքներն ու ընկերությունները։ Վարչապետն ընդգծել է, որ մտադիր չէ ամեն գնով գործարք կնքել։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը դեկտեմբերին Ֆլորիդայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կարող է բնականոն դարձնել Մոսկվայի վերադարձը միջազգային հարթակներ՝ չնայած Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմին, գրում է Bloomberg գործակալությունը։
Դպրոցականներն ու երիտասարդները Roblox հարթակում խաղեր են ստեղծում և դրանց միջոցով գումար վաստակում։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ հարթակի լավագույն 1000 խաղերի մշակողներն արդեն տարեկան միջինը 1.3 միլիոն դոլար եկամուտ են ստանում։
Աշխարհում ամենամեծ ռազմական բյուջեն ունեցող երկրում` ԱՄՆ-ում ընդունում են, որ էժան անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում գործնականում ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Bloomberg-ը մեջբերել է Պենտագոնի պաշտպանական նորարարությունների ուղղությունը ղեկավարող Թրևիս Մեցի խոսքը։
«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը», — ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) փոխանցմամբ՝ Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկությունը տարածել էր ձերբակալված դեռահասը, որը համապատասխան տեսանյութ էր հրապարակել TikTok-ում։
79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Kia Optima» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի, «Ford» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
58 տարի առաջ հենց այս օրը 1968-նոյեմբերի 1-ին, ավարտվել է «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները երբեք չեն դադարել և շարունակվում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանյան դիզելային վառելիքը շարունակում է երբեմն այլ ապրանքանիշերով հայտնվել եվրոպական շուկաներում՝ չնայած Ռուսաստանից նավթամթերքի ներմուծման գործող արգելքին։ Այս մասին «Вести» լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Գերմանիայի գազի պահեստարանները լցված էին ընդամենը 61.17 տոկոսով, մինչդեռ սահմանված նպատակային ցուցանիշը շուրջ 70 տոկոս է։
Հոկտեմբերի 31-ին Աֆրիկյան արտահանման-ներմուծման բանկը (Afreximbank) և Նավթ արդյունահանող աֆրիկյան երկրների կազմակերպությունը (APPO) հայտարարել են Աֆրիկյան էներգետիկ բանկի (Africa Energy Bank) ստեղծման մասին։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը և առաջին անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները հնարավոր վերսկսելու ԱՄՆ-ի նախապատրաստությունների ֆոնին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչում Ղրիմի և Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների՝ Ռուսաստանին պատկանելը։
Ռուսաստանի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ աֆրիկյան երկրներին նախատեսված պարարտանյութերը հնարավոր չէ արտահանել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Նա նշել է, որ ագրոքիմիական համալիրի արտադրանքը շարունակում է մնալ Լատվիայի, Էստոնիայի, Բելգիայի և Նիդեռլանդների նավահանգիստներում։
«Մինչև 2018-ը 10 տարի այդ մարդիկ ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղվել, 10 տարի ո՞ւմ դեմ են պայքարել… Անգամ ադրբեջանական հարձակման` ապրիլյան պատերազմի օրերին, ՊՊԾ գնդի գրավման օրերին… ո՞վ` իրեն ո՞նց էր պահում, կոկրետ շրջանակներ իրենց ո՞նց էին դրսևորում, մեդիաներով ի՞նչ էին խոսում, սոցիալական ցանցերում ո՞նց էին արտահայտվում… գագաթնակետն էլ վերջում 2018-ի ցույցերին նրանց ուղիղ մասնակցությունն էր…»:
Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքի առաջնախաղը։ Հենց այս ներկացմամաբ էլ թատրոնը բացեց 85-րդ թատերաշրջանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Չորս խաղաղ բնակիչ է զոհվել ինքնահռչակ ԼԺՀ–ում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով, ևս երկուսը վիրավորվել են։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
COP17-ի ամփոփիչ մամուլի ասուլիսը ևս մեկ առիթ էր՝ գնահատելու համատեղ անցած ճանապարհն ու շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ Երևանում անցկացված համաժողովը հասանելի դարձավ աշխարհի տարբեր անկյուններում։ Հայտնում են ՇՄ նախարարությունից։
գտնվող «մեկ կամ երկու» օբյեկտի հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում իր՝ Մար-ա-Լագոյի նստավայրում, հայտնում է CBS News-ը։
Կառավարությունը 39 միլիոն 750 հազար դրամով կավելացնի 2026 թվականի պետական բյուջեի ծախսերը․ Արդարադատության նախարարության կողմից չզեկուցվող հարցերի փաթեթով նախագիծ էր ներկայացվել, որի նպատակն էր լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվճարունակության գործերով կառավարիչներին՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար:
Արևմտամոլ ահել-ջահել, հին ու նոր ակտիվացել են, Նիկոլ Փաշինյանին «իշմար» են տալիս ու մեսիջ ուղարկում, թե բա՝ գործող ընդդիմադիր կուսակցություններին օրենքից դուրս հռչակիր, դրանց մեծ- փոքրով բանտերը տար, նոր դրանից հետո՝ «մենք- մերոնցով» արտահերթի գնանք:
Իրանը բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքումառանց աշխարհագրական սահմանափակումների ռազմական պատասխան տալու համար։ Այս մասին, «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մեհրդադ Էհլաքին։