Միրզոյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումում կխոսի գլոբալ անվտանգությունից
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին։
Թեման՝ Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն:
Վարող՝ Բաստիան Գիգերիխ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) գլխավոր տնօրեն և գործադիր ղեկավար:
Բանախոսներ՝
Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանի՝ Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար,
Անվար Գարգաշ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական,
Արարատ Միրզոյան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար։
Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

