Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և Թուրքիայից

Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերը միացնելու հարցը, որպեսզի ըստ անհրաժեշտության երկու երկրները կարողանան միմյանցից էլեկտրաէներգիա գնել. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ առկա ենթակառուցվածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համեմատաբար փոքր ներդրումների դեպքում դրանք պատրաստ են գործարկման։

Նույն տրամաբանությամբ դիտարկվում է նաև Կարս-Գյումրի ենթակառուցվածքի գործարկումը, որը թույլ կտա ավելցուկային էլեկտրաէներգիայի վաճառք կամ անհրաժեշտ գնումներ իրականացնել Թուրքիայի հետ։

Խուդաթյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանն ուներ էլեկտրաէներգիայի ավելցուկ, որոշակի սեզոններին գնումներ էր անում Վրաստանից, ապա այժմ արհեստական բանականության գործարանների աճող պահանջարկը կարող է սպառել արտադրվող ողջ ծավալը։ Սրանով պայմանավորված՝ չի բացառվում հարևաններից էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031