Բիզնեսի ապագան Հայաստանում վտանգված է։ Այն, ինչ իշխանություններն անում են, լուրջ ահազանգ է բիզնեսի համար։ Համառորեն լծվել են մասնավորի ձեռքից բիզնեսը խլելու «հայրենանվեր» գործին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», ՄՏՍ-ում, «Լիդիան»-ում փայ մտնելն առաջին ծիծեռնակներն էին։ Արդեն նույնիսկ փայ մտնելով չեն բավարարվում։
«Դարի գործարքին» մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք՝ «Բրիթիշ Պետրոլիումը», «Ամոկոն», «Ստատոյլը», «Լուկոյլը», «Դելտան», և այլք՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից:
ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։