Մարդուն ասեիք՝ գյուղում թուրք կա, որ մարդը իր տուն չմտներ. ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ է. Դավիթ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն ԱԺ ամբիոնից արձանագրեց, որ իշխող ուժի կառուցողական բարեկամ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ առնվազն անլուրջ վերաբերմունք կա:

«Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած ամեն մարդ իր մեջ կարող է կասկած ունենալ:  Բայց այն, որ անլուրջ է վերաբերվում ու ավտոմատն ուսին գալիս է, մտնում մի կնոջ տուն, հաց է ուտում, պետությունն էլ չի ասում՝ մի գնացեք տուն: Պատկերացնո՞ւմ եք՝ էդ մարդն իմանար, որ գյուղում ավտոմատով թուրք կա, չէր գնա, չէ՞, տուն իր էրեխեքի հետ, էս խնդիրն էլ չէր լինի, չէ՞: Ամոթ է, գոնե էկեք ստեղ մեկնումեկդ և ասեք՝ ժողովուրդ, կներեք, մեր սահմանը «ծակ» է եղել, որ նա կարողացել է ավտոմատով անցնի և մոտ 10 կմ գա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Այնուհետև Դավիթ Ղազինյանը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որ տղամարդը պիտի լինի օբյեկտիվ և կարողանա ընդունել իր սխալները:

«Ինչ վերաբերում է բանավեճին, ես նման մի առաջարկ կանեմ՝ չգիտեմ ձեզ քանի տարիների ընթացքում կհաջողվի, բայց  Սամվել Կարապետյանի արածի մի տոկոսը հենց արեցիք, ես ձեզ տղամարդավարի խոստանում եմ ոչ միայն բանավեճ, այլև՝ իրեն կխնդրեմ, որ ձեզ ընդունի իր մոտ»,- շարունակեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031