Սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը

Հայաստանում ռիելթորների՝ անշարժ գույքի գործակալների գործունեությունը դառնում է լիցենզավորված՝ պաշտոնապես սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը․ Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է իր վերջին նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Փաստաթուղթը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից, որն էլ հանդիսանում է ոլորտի լիազոր պետական մարմինը։ Այս քայլով, ըստ էության, գործադիրն ապահովում է Ազգային ժողովի կողմից նախկինում ընդունված «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի կիրարկումը։

Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ռիելթորական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, որը կազմակերպում և իրականացնում է ռիելթորի մասնագիտական որակավորումը։

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը:

Կարդացեք նաև

«Նախագծով հստակ սահմանվում են որակավորման քննության հայտերի հրապարակման կարգը, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, քննությանը դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց ներկայացման կարգն ու ձևը։ Միաժամանակ նախագծով մանրամասն կարգավորվում են որակավորման քննության անցկացման ընթացակարգը, քննության ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերից օգտվելու կարգը, քննության արդյունքների բողոքարկման կարգն ու պայմանները, համապատասխան ժամկետները, ինչպես նաև որակավորման վկայականի տրամադրման ընթացակարգը»,- նշվում է փաստաթղթում։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ  «Ռիելթորական գործունեության մասին» ամբողջական օրենքը և ռիելթորների պարտադիր լիցենզավորման/տուգանքների համակարգը՝ 2027 թվականի հունիսի 1-ից։

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի N 1412-Ն որոշման համաձայն՝ նաև ներկայացվել է կարգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031