Բաժիններ՝

Համաշխարհային ռեկորդ․ բրիտանացին մեն-մենակով հատել է երկու օվկիանոս

Բրիտանացի նախկին զինվորական՝ ծովային հետևակ, 54-ամյա Դեյվ Բելը հաջողությամբ ավարտել է պատմական անցումը երկու օվկիանոսով՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսները։ Առանց որևէ օգնության և ափ դուրս գալու թիավարել է մոտ 28․7 հազար կիլոմետր՝ ծովային ճանապարհի վրա ծախսելով 327 օր և 16 ժամ։

Բելը ճանապարհորդությունը սկսել էր 2025 թվականի նոյեմբերի 9-ին Պերուի ափերից և 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հաջողությամբ հասել Քենիայի Քիլիֆի ափամերձ քաղաք։

Նա դարձել է աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է մեն-մենակ և թիավարվող նավակով կապել Հարավային Ամերիկան Աֆրիկայի հետ՝ հատելով երկու օվկիանոս առանց միջանկյալ կանգառների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031