#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
Ըստ լրատվամիջիցների՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընն անցյալ ուրբաթ գաղտնի այցով մեկնել էր Աթենք՝ հանդիպելու իր հույն գործընկեր Թեմիստոկլիս Դեմիրիսի հետ։ Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին»։
Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Արևմտյան երկրները շարունակում են Եվրասիայում իրավիճակն ապակայունացնելու իրենց փորձերը։ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն պետք է դառնան Եվրասիական տարածքում անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման հիմքը․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» (նախկին «Սիբիրի ուժ – 2») գազատարի նախագիծը՝ ՌԴ-ից ՉԺՀ ռուսական գազ մատակարարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկ համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երևանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Կառավարության որոշմամբ կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Բավարիայում՝ Մյունխենի շրջանում, սկսվել է ուկրաինական բանակի համար հարվածային անօդաչուների զանգվածային արտադրությունը, հայտնել են գերմանա-ամերիկյան պաշտպանական Auterion ընկերությունը և նրա ուկրաինական գործընկեր Airlogix-ը։
Ամերիկացի դիվանագետները վերջերս Կապանի Ամերիկյան անկյունում հանդիպեցին երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկյանդեսպանատնից:
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն աննկատելիորեն երկարաձգում է ԱՄՆ զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում՝ բարձրացնելով այն հավանականությունը, որ Իրանի դեմ գործողությունը կարող է չավարտվել այս տարի. հայտնել է The Wall Street Journal-ը։
Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում: Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը նախ կայցելեն Մոսկվա, ապա՝ Կիև։
Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը կստորագրի հռչակագիր՝ ուղղված ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ազգին ուղղված ուղերձում Միլեյը նշել է, որ «փոփոխության քամիները» նպաստում են կղզիների նկատմամբ Արգենտինայի հավակնություններին։
Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը չի զսպի իրեն՝ Իրանի կողմից հարձակման դեպքում և այլ թիրախների շարքում հարվածներ կհասցնի Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտներին։
Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից:
Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։
Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում։
Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա. Սիրանուշ Սահակյան
Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ: