Ռուսաստանից դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազային նավթի արտահանման արգելքը երկարաձգվել է արտադրողների համար մինչև սեպտեմբերի 30-ը, հայտարարել է Ռուսաստանի կառավարությունը։
Քաղաքական բանտարկյալները և առհասարակ բռնաճնշումների ծավալներն այսօր մեզանում աննախադեպ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ստորագրել է նոր ռազմական ակադեմիա՝ ԱՄՆ Տիեզերական ուժերի ակադեմիա (U.S. Space Academy) ստեղծելու մասին հրամանագիր, որը պատրաստելու է մասնագետներ ԱՄՆ Տիեզերական ուժերի, NASA-ի և քաղաքացիական տիեզերական ոլորտի համար, հաղորդում է NBC News-ը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպումների շարք է Կոմիտեի ստորաբաժանումների հետ՝ ամփոփելու 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ ՊԵԿ նախագահն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում։
Մեր սեփական արտադրության զինված ռոբոտները երկու շաբաթից կհայտնվեն Սերբիայում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը:
ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ մտնելը։
Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական երկու նավերի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ հարվածների պատճառով, հաղորդում է IHA գործակալությունը։
Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին Մոսկվայի մարզում գտնվող իր «Նովո-Օգարյովո» նստավայրում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Րաֆֆի Ասլանյանըը գրում է. «Գիշերը գլուխը բարձին դնելիս ևս մեկ անգամ վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը, հենց այս մարդը, լուսանկարի ոչ մի մոնտաժ կամ արհեստականացում չկա։ Խղճում եմ այն հային, ով ներքուստ իրապես հաշտ ու համերաշխ է, որ այնուամենայնիվ լուսանկարում պատկերված անձը որպես մեր ազգի հավաքական կերպար է ընկալվում»։
Կանադան պատրաստում է Անատոլի Չուբայսին պատժամիջոցների ցանկից բացառելու որոշում, հետևում է Կանադայի կառավարության փաստաթղթից։
Ճապոնիայի խաղաղասեր բնակիչները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն Ճապոնիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ «Միսավա» բազայում տեղակայված ամերիկյան F-16 կործանիչները Իրանին հարվածելու համար օգտագործելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճապոնական Kyodo գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները վրաց-թուրքական սահմանին ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հաղորդում է Georgia Online-ը։
Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վրաստանում Դաուր Բուավայի մահվան հետաքննության շրջանակում օտարերկրացի մի կնոջ են ձերբակալել՝ մարդուն վտանգավոր վիճակում թողնելու մեղադրանքով, հայտնել են երկրի ՆԳՆ-ից։
Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա Իսրայելի նոր հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն ինը պաղեստինցի, 18 մարդ իրավորվել է։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Չոր փաստեր:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 168․am-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում է՝ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։
Հայաստանում մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ավտոմեքենա է այրվում։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը և միայն ուժեղացնում է լարվածությունը՝ սպառնալով խաթարել համաշխարհային ֆինանսական կարգը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Չանը։
Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
«Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ այսօր առավոտյան ավետել էր Նիկոլ Փաշինյանը։
Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել։ Այս մասին հայտնել է Հանրապետության զբոսաշրջության խորհուրդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը
Երևանի «Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Евро-Футбол.Ру-ի տեղեկություններով՝ Տոլյատիի «Ակրոնը» վերջնական համաձայնության է եկել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Լոնդոնի հյուսիս-արևմուտքում՝ Նիսդենի շրջանում, աղբի վերամշակման ձեռնարկությունում բռնկված խոշոր հրդեհը խաթարել է գնացքների և մետրոյի երթևեկությունը, իսկ մոտակայքում գտնվող Amazon-ի պահեստը ստիպված են եղել տարհանել, հայտնում է PA Media-ն։
«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է, այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը։