Կտեսնեք, թե ինչպես ենք ակտիվացնելու եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքները. Նարեկ Կարապետյան

Եվրոինտեգրման հանձնաժողովում վերջին 5 տարվա ընթացքում գրեթե պարապուրդ է եղել։ Հանձնաժողովը տարին 1-2 անգամ է հանդիպել, եթե հանդիպել է, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային պրոցեսը, նաև մեր հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել. Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։

Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ միայն մի կողմի հետ հարաբերությունները զարգացնելու մասին պնդումները սխալ են»,-ընդգծեց Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31