Ըստ Քննչական կոմիտեի` քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
Ֆրանսիայում օգոստոսի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն ընկերություններին արգելում է գովազդային առաջարկներով զանգահարել քաղաքացիներին՝ առանց նրանց նախնական համաձայնության, հայտնում է Associated Press-ը։
Նոր միջոցառումներն ուղղված են «տաղանդավոր կադրերի, տեխնոլոգիաների, տեղեկատվության և սոցցանցային տվյալների» արտահոսքի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, որոնք այժմ դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում։
Ուկրաինայի խորհրդարանում (Ռադա) նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել. առաջարկվում է մինչև 3,8 հազար դոլար տուգանել այն սրճարաններն ու խանութներին, որոնցում ռուսական երաժշտություն կհնչի։
Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Նախագահ Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել՝ հասնելով աջակցության ընդամենը 36 տոկոսի։ Սակայն ԱՄՆ-ում կա ևս մեկ հաստատություն, որի վարկանիշն անգամ ավելի ցածր է, քան Դոնալդ Թրամփինը. դրանք տվյալների մշակման կենտրոններն են (ՏՄԿ)՝ ընդամենը 27 տոկոս հավանությամբ։
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վարշավյան փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների։
2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Սամարացիները հրեաների և գաղթական հեթանոս ազգերի խառնուրդ էին: Երբ ասորիների թագավոր Սալմանասարը 722 Թ.Ք.Ա. հրեաներին գերեվարեց Ասորեստան, նրանց տեղը բնակեցրեց օտարազգիների, ովքեր տեղական հրեաների հետ խառնվեցին, և առաջացան սամարացիները:
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն է, վերահաստատել է իր կոչը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «հույսի իրավունք» տրամադրելու վերաբերյալ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տվյալներ է ներկայացրել արտահանման ցուցանիշների վերաբերյալ։
Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին հայտնել են ՀՀ արտաիքն գործերի նախարարությունից։
Ժամանակի ընթացքում մանկավարժությունը եւ հոգեբանությունը ցույց տվեցին, որ ծեծը պարզապես անարդյունավետ մեթոդ է, եւ շատ անբնական կլինի, եթե որեւէ մեկն այսօր ասի, որ ծեծը կարող է դաստիարակչական մեթոդ լինել:
Ընտրություններից առաջ իշխանությունները պետության հաշվին համատարած սոցիալական օգնություններ էին բաժանում, թոշակ ու նպաստ էին բարձրացնում, առողջության ապահովագրության շրջանակներում կարիք ունեցող-չունեցողին անվճար բուժօգնություն էին տրամադրում։