Բաժիններ՝

Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ պայքարում են կյանքի համար

Օգոստոսի 2-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սերոբ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 39 շենքի բակում դանակով հարվածել է Սերոբ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա դիմել է փախուստի, և քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31