Դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է. Արցախի դրոշի հետ կապված՝ ոչ մեկը որևէ տեղ հրահանգ չի տվել. Սարդարապատի վարչական ղեկավար

Ապրիլի 3-ին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, պատճառը եղել էր այն, որ հրաժարվել էր Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» հանել։

«Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։

Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ Ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին»,- գրել էր Կարինե Սմբատյանը։

Այսօր 168.am-ը Սարդարապատի վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց՝ վարչական ղեկավարը նո՞ւյնպես Կարինե Սմբատյանին հորդորել է հեռացնել Արցախի դրոշը։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը փոխանցեց, որ վարչական ղեկավարի գրասենյակը որևէ առնչություն չունի դպրոցի հետ, այն Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ է։

«Դպրոցն ամբողջությամբ մարզպետարանի ենթակայության տակ է։ Տեղի ունեցածի հետ կապված՝ մարզպետարանն արդեն պարզաբանում է տարածել, ասել է՝ ինչի համար է տեղի ունեցել։

Արցախի դրոշի հետ կապված՝ ոչ մեկը երբեք որևէ տեղ հրահանգ չի տվել»,- նշեց Սարդարապատի վարչական ղեկավարը։

Արթուր Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք՝ իր աշխատասենյակում երբևէ Արցախի դրոշը եղե՞լ է, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Իմ աշխատասենյակում միշտ Հայաստանի դրոշն է եղել, ո՛չ նախկինում, ո՛չ հիմա Արցախի դրոշը չեմ դրել աշխատասենյակում»։

Արմավիրի մարզպետարանն էլ պարզաբանում էր տարածել, թե դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է աշխատանքային որոշ պարտականություններ չկատարելու համար, որն արձանագրել է Կրթության տեսչական մարմնի կողմից։

Իսկ ավելի վաղ Կարինե Սմբատյանը լրատվամիջոցներին ասել էր, որ դեպքից օրեր առաջ դպրոց էր այցելել Արմավիրի քաղաքապետը և նկատել Արցախի դրոշը, որից հետո էլ սկսվել են այս գործընթացները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930