ՔՊ-ական Արփինե Դավոյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ նա իր հայտարարագրում արդեն նշել է անշարժ գույքի ձեռքբերման մասին։
ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, բոլոր ՔՊ-ականների նման, 2018 թվականի թավիշից հետո նայել են իրենց առաջնորդի օրինակին ու աղքատությունը հանել իրենց գլուխներից և ոչ միայն։ Համենայն դեպս, այդ մասին վկայում է պատգամավորի կողմից ներկայացվող հայտարարագրերի տարեցտարի բարելավվող պատկերը։