Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության գործում բիզնեսի պատասխանատվությանը և կապի ենթակառուցվածքների նշանակությանը։
Ucom-ի աջակցությամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 14-րդ փառատոնը՝ «Ամեն տեսակ իր պատմությունն ունի» խորագրով։
Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի միջազգային բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր։
Ucom-ի աջակցությամբ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող վայրի բնության մշտադիտարկման ԱԲ նոր տեսախցիկային համակարգ։ Ընկերությունն ապահովել է համակարգի անխափան կապն ու տվյալների պահպանման համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը։
Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Ucom-ը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միանում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրակարգին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ու նոր նախաձեռնությունները։
Ucom-ը, իր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում, գնահատել է ընկերության գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները՝ ձևավորելով հետագա կառավարման և նվազեցման քայլերի համար անհրաժեշտ բազային պատկեր։
Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր: Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։
Էրեբունու նորացված սրահը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոնների ցանցի մաս է։ Ընկերությունը շարունակում է արդիականացնել կենտրոնները՝ նպատակ ունենալով բաժանորդների համար ապահովել հարմարավետ միջավայր, ծառայությունների հասանելիություն և որակյալ սպասարկում։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Առաջնորդության գինը» խորագրով 13-րդ ամենամյա տարածաշրջանային HR համաժողովի «Թվային փոխակերպման դերը» պանելային քննարկմանը։ Ucom-ը միջոցառման տեխնոլոգիական գործընկերն էր։ Այն կազմակերպել էին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Cascade People & Business-ը
Ucom-ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին։
Ժամանակակից մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառումը հատկապես կարևոր է այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որտեղ պահպանվում են Հայաստանի եզակի էկոհամակարգերն ու հազվագյուտ կենդանատեսակների ապրելավայրերը։
Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։
Ucom-ի և Nokia-ի համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքի ձևավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանն ու ապագա տեխնոլոգիական պահանջներին։
Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված և առավել հարմարավետ ձևաչափով։ Uplay-ի բաժանորդները՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։
Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։
Ucom-ը մեկնարկում է Green բնապահպանական արշավը և ներկայացնում նոր՝ GreenGo և GreenPlus սակագնային պլանները, որոնց միանալով բաժանորդները կարող են օգտվել բջջային կապից և միաժամանակ աջակցել բնապահպանական ծրագրերի իրականացմանը։
Գյումրիում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց նույն հասցեում՝ Սայաթ-Նովա փողոց, 7 շենք, թիվ 6 խանութ։ Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված և առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից և արդյունավետ փորձառություն։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով հատուկ պայմաններով և լրացուցիչ առավելություններով ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը։
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։
Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր ծառայություններն ու ցանցային հնարավորությունները` բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելու նպատակով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրեց բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար (օֆֆգրիդ) կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների անխափան և շուրջօրյա աշխատանքը։
Արարատի Շահումյան 24/2 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Նորացված և առավել հարմարավետ միջավայրը նախատեսված է բաժանորդների սպասարկումն արագ, մատչելի և որակյալ ապահովելու համար։
Ucom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։
Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։
uMix 5000 մարզային առաջարկը նոր միացումների համար հասանելի է հուլիսի 1-ից՝ Արտաշատ, Աշտարակ, Բյուրեղավան, Գորիս, Գավառ, Եղվարդ, Իջևան, Նոր Հաճն, Սևան և Վանաձոր քաղաքներում։ Ծառայությանը հնարավոր է միանալ Ucom-ի ակտիվ վաճառքի թիմի կամ վաճառքի և սպասարկման կենտրոնների միջոցով։