Մինչ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական կյանքը հունիսյոթյան ընտրություններից հետո «եռում է», Հայաստանի անմիջական հարևանությամբ աննախադեպ աշխարհաքաղաքական համաձայնություն գրանցվեց։ Թեև այն, ըստ վերլուծաբանների, դեռ փխրուն է, խոցելի, այնուամենայնիվ ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման փաստը վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններից մեկն է հավակնում դառնալ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ հունիսի 18-ին, ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցում պաշտպանել է Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Իրանի նկատմամբ փոփոխվող քաղաքականության վերաբերյալ՝ ներառյալ հրթիռային ծրագրի, համաձայնագրի իրագործման և Կոնգրեսի արձագանքի հարցերը։
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նաև Տարածքային կառավարման նախարարության առաջարկը՝ «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխելու թույլտվություն տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանն առայժմ պահպանում է ամերիկա-իրանական հուշագրի շրջանակում ձեռք բերված համաձայնագրի առաջին պայմանները, ներառյալ պայմանավորվածությունների ռազմական մասը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Համաձայն արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան գյուղում տեղադրված՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը, ինչպես նաև գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
«Նավթը հոսում է, Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ունենալ (աշխարհը անվտանգ կլինի!)»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 150,000 անօդաչու թռչող սարքեր և 350 հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության (National Weather Service) տվյալներով՝ լայնամասշտաբ անկայուն եղանակային համակարգի ֆոնին մեկ երեկոյի ընթացքում գրանցվել է առնվազն յոթ տորնադո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանի տարածքից՝ հակառակ ԱՄՆ-ի և Իրանի ճնշումներին, ինչպես նաև Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությանը, փոխանցում է The Times of Israel-ը։
Օրդուբադում անցկացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ համաժողով-փառատոնի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ «յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»։
Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին Դիլիջանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն իր հանձնարարականով է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ ԱԽ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Չորս բեռնատար նավ, ֆրանսիական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) լցանավ և Կուկի կղզիների դրոշի ներքո գտնվող բիտումի լցանավ լքել են նեղուցը՝ շարժվելով դեպի Օմանի ծոց։ Միևնույն ժամանակ, Պանամայի դրոշով մի նավ մտել է նեղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Պարսից ծոց։
10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Ավելի վաղ Մոսկվան ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման՝ վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր փորձին։ Օրվա սկզբից հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մոտ 190 անօդաչու թռչող սարք։
ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:
Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
Ջերմ և ամուր բարեկամություն եմ մաղթում կենդանության օրոք վիրավոր ու անօգնական մարդուն գլխատողների երկրպագուներին։ Օր լինի, ձեզ լինի»։
Շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նաև հայտարարագիր է ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Մայր Հայաստան»-ը՝ Փաշինյանին․ «Ընտրությանը մասնակցածների կեսից ավելին ձեզ ձայն չի տվել»
Միջուկային պլանավորման խմբի նիստում պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ամրապնդումը՝ արդիականացնելով ՆԱՏՕ-ի միջուկային կարողությունները, ամրապնդելով նրա միջուկային պլանավորման կարողությունները և հարմարվելով՝ հասնելու անվտանգության շահերին
Մայիսի վերջին Անկարայի վերաքննիչ դատարանը վճռել էր անվավեր ճանաչել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավարության ընտրությունների արդյունքները: Այդ որոշումը հանգեցրել է նրա ներկայիս առաջնորդ Օզգյուր Օզելի պաշտոնանկությանը և անցյալի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վերադարձին։
UFC-ն պաշտոնապես հայտարարել է կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) կազմակերպության գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հաջորդ մենամարտի անցկացման օրն ու վայրը:
Բացի այդ, նա ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի հետ։
Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։
Մոլագարը խախտել է խաղի կանոնները և պատահական չի, որ նաև Հայաստանի արևմտյան պրոկսիներն են վիճարկում ընտրությունների արդյունքները։
Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ում բոլորը «ոգեշնչված են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի արդյունքում խաղաղության հեռանկարով», որը, նրա կարծիքով, «հիանալի ձեռքբերում» է։
Սաարը երախտագիտություն է հայտնել եվրոպացի ընտրված ներկայացուցիչներին, որոնք դատապարտել են Կալասի հայտարարությունը։
Ավելի վաղ մարմինների փոխանակման մասին հայտնել էր Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության աշխատակից Եվգենի Պոդդուբնին։