Թրամփի փեսան՝ Քուշները, զանգահարել է աներոջը՝ քաթարցիները «կատաղած» ու «գժված են».  Ալեսթեր Քրուք

Իրանի դեմ պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Հակամարտությունն էապես սրվեց հատկապես այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակումներ գործեցին իրանական «Հարավային Պարս» գազի հանքավայրի և Բուշերի ատոմակայանի վրա։ Այս մասին նորվեգացի քաղաքագետ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է բրիտանացի նախկին դիվանագետ Ալեսթեր Քրուքը՝ խոսելով մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող պատերազմական գործողությունների մասին։

Բրիտանացի փորձագետը նշել է, որ Իրանն ի պատասխան՝ հարվածներ է հասցրել Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին՝ լուրջ վնասներ հասցնելով Քաթարի գազի հեղուկացման ենթակառուցվածքին։

Ինչպես նշում է նախկին դիվանագետը՝ դրանից հետո Թրամփի փեսան՝ ազգությամբ հրեա գործարար Ջարեդ Քուշները, զանգահարել է իր աներոջը և փոխանցել, որ քաթարցիները «կատաղած» ու «գժված են» տեղի ունեցածի կապակցությամբ։ Ալեսթեր Քրուքը հղում է անում Մայք Վոլֆին, որը խոսել է Թրամփի շրջապատը ներկայացնող մարդկանց հետ։

«Անշուշտ, Ջարեդը հսկայական ներդրումներ ունի այնտեղ, իր ներդրումային ֆոնդերի մեծ մասը գալիս է Քաթարից, և նա ասել է, որ սա շատ վատ է, նրանք իսկապես զայրացած են, շատ նեղված են տեղի ունեցածի կապակցությամբ, և Թրամփը պատասխանել է. «Լսիր, ես կզբաղվեմ», և հետո գրառում արեց Truth Social-ի իր էջում՝ նշելով, որ նույնիսկ չի էլ իմացել այդ հարձակման մասին, դա բացառապես Իսրայելի ձեռքի գործն է, այդպիսով ամբողջ մեղքը գցել է Իսրայելի վրա։ Սակայն իսրայելցիները շատ հստակ հայտարարել են, որ՝ «լսեք, այսպիսի հարցերում մենք միասնական ենք գործում Սպիտակ տան հետ»։ Իհարկե, նրանք համաձայնեցրել են»,- պատմել է Ալեսթեր Քրուքը։

Կարդացեք նաև

Քրուքի խոսքով՝ Թրամփը մտածել է, որ այդ համաձայնեցված հարվածների միջոցով ճնշում կգործադրեն Իրանի վրա և կստիպեն դադարեցնել Հորմուզի նեղուցի արգելափակումը։

«Նա կարծել է, որ Իրանի գազի հանքավայրի՝ «Հարավային Պարսի» վրա այս հանկարծակի հարձակումից հետո իրանցիները կասեն՝ Աստված իմ, ավելի լավ է՝ դադարեցնենք և բացենք Հորմուզի նեղուցը։ Ուզում եմ ասել՝ դա կատարյալ հիմարություն է։ Դրա համար եմ ասում, որ իրավիճակը վտանգավոր ընթացք է ստանում»,- հավելել է Քրուքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031