Իրանի դեսպանը կոչ է արել ԱԷՄԳ-ին հայտարարել միջուկային օբյեկտների վրա գրոհների անթույլատրելիության մասին

Թեհրանը կոչ է անում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) հայտարարել իրանական խաղաղ միջուկային օբյեկտների վրա գրոհների անթույլատրելիության մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս պայմաններում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը պետք է հանդես գա անհրաժեշտ նախազգուշացումներով։ Խոսքը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացման մասին է», – ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱԷՄԳ-ն խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ բանաձևերում քանիցս հայտարարել է, որ «խաղաղ նպատակներով միջուկային օբյեկտների վրա ցանկացած զինված հարձակում կամ դրա սպառնալիք իրենից ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության սկզբունքների խախտում»։

Տեսանյութեր

Լրահոս