Ո՞վ է Թուրքիայի բարեկամը, ո՞վ՝ թշնամին. հարցում

ASAL հետազոտական ընկերության կողմից Թուրքիայի 26 նահանգում սոցհարցում է իրականացվել, որի շրջանակում քաղաքացիներին ուղղվել է «Ո՞վ է Թուրքիայի բարեկամը, ո՞վ՝ թշնամին» հարցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդյունքում որոշ երկրներ առանձնացվել են որպես «բարեկամ», մինչդեռ մի շարք երկրներ էլ՝ որպես «թշնամի»։

Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի ամենաբարեկամական երկիր է ճանաչվել Ադրբեջանը։ Այսպես է մտածում հարցման մասնակիցների 66 տոկոսը։ Հարցվածների 58.4 տոկոսի կարծիքով Ճապոնիան նույնպես բարեկամ երկիր է Թուրքիայի համար։

Մինչդեռ հարցվածների 83 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի համար ամենաթշնամական երկիրը Իսրայելն է։

Ուշագրավ է, որ հարցման մասնակիցների 74․6 տոկոսը թշնամի երկիր է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ 61․5 տոկոսը՝ Հունաստանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031