Իրանի հետ կապերի համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել անհատների ու կազմակերպությունների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի չորս քաղաքացու և յոթ երկրից 16 ընկերության նկատմամբ՝ Իրանի հետ կապեր ունենալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ։
«Պատժամիջոցների ցանկում ներառված են իրավաբանական անձինք, որոնք գրանցված են այնպիսի երկրներում և տարածաշրջաններում, ինչպիսիք են Բրիտանական Վիրջինյան կղզիները, Իրանը, Լիբերիան, Մարշալյան կղզիները, ԱՄԷ-ն, Պանաման և Թուրքիան։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է սահմանել 12 տանկերների և գազատարների նկատմամբ, որոնք փոխադրումներ են իրականացնում Բարբադոսի, Վանուատուի, Իրանի, Կոմորյան կղզիների, Պալաուի և Պանամայի դրոշներով»,-ասվում է տեքստում։



