Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ Կարապետյան
«Ի՞նչ է խոսք տվել, որ արել է այս իշխանությունը։ Մեր ժողովրդից քվե է պահանջել, հույս է վաճառել»,- այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը հիշեցնում է, թե գործող իշխանությունը ի՞նչ խոստումներ է տվել, որոնք անկատար են մնացել։
«Թոշակների հետ կապված նա խոսք էր տվել մինչև 60 000 դրամ բարձրացնել միջին թոշակը, այսօր միջին թոշակը 49 000 դրամ է։ 2021 թ․-ին խոսք էր տվել վերադարձնել Հադրութի շրջանը։ Խոսք էր տվել աղքատությունը կրճատել 2 անգամ,բայց աղքատությունը չի կարողացել կրճատի նույնիսկ 3 %-ով»,- մանրամասնեց նա։
Միևնույն ժամանակ Կարապետյանն ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստանի» ծրագրում հստակ նշված են հինգ քայելը, որոնք հետագայում ժողովուրդը կարող է պահանջել։
«Ի՞նչը պետք է ստիպի մեր հայրենակիցներին՝ գնալ և ընտրել այն ուժին, որը վերջնականապես կործանեց Արցախը, որը աղքատությունը 8 տարվա ընթացքում չի նվազեցրել, Շիրակի մարզում ամեն 2-րդն ապրում է ամսական 50-60000 դրամից քիչ գումարով, մինչդեռ հարևան երկիրը 2 անգամ նվազեցրել է և 100 000-ավոր մարդկանց աղքատությունից հանել»։
Լրագրողի դիտարմանը, թե ասում են՝ խաղաղությունը, Կարապետյանն արձագանքեց․ «Հայաստանում ոչ մի ղեկավար և ոչ մի ղեկավար ուժ այդքան չի խոսել խաղաղությունից, որքան Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, և այդքան պատերազմ չի բերել, ինչքան Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
Իրենցից շատ խաղաղությունից խոսացած չկա, բայց իրենցից շատ մեր ժողովրդին պատերազմ բերած չկա։ Ի՞նչ է նշանակում՝ կորուստներ եղել են։ Կորուստներ չեն, մարդիկ են, մարդկային խեղված 1000-ավոր ճակատագրեր են, որից հետո, չվերցնելով քաղաքական պատասխանատվություն, հանձնելով 1000-ամյա մեր բնօրրանը, խոստումներից ոչ մեկը չի կատարել։
Երեք պատերազմ է բերել, ինչ խոսք է տվել, չի՛ կարողացել անել։Չեն ընդունում նրան։ Չի՛ կարողանում ազդի պրոցեսների վրա։ Քանի անգամ մենք պետք է առերեսվենք այդ պրոբլեմի հետ, որ հասկանանք՝ չի կարողանում մարդ անել։ Մի բան կարողանում է լավ անել՝ հույս վաճառում է»։
Ավելի մանրամասն՝ շուտով տեսանյութում։



