Ինչո՞ւ է այս պատկերը, որովհետև իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է
Եզրափակիչները կկայանան առաջիկա հանգստյան օրերին
Ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում։
Պուտինը Մեդինսկիին խնդրել է զեկուցել Ժնևի բանակցությունների արդյունքների մասին։
Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն ավելի է վատացնում Հայաստանի վիճակը։
Ինչպես նշել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, հանրապետության իշխանությունները պլանավորում են կազմակերպել այդ զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև ստեղծել հեռավար ականապատման համակարգեր։
Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հրապարակել է վերջին մեկուկես օրվա ընթացքում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները: Ծառայության տվյալներով՝ Վրաստանի մի շարք շրջաններում 13 քրեական գործով բացահայտվել և կալանավորվել է 29 անձ: Գործերը վերաբերում են միջուկային նյութերի անօրինական առևտրին, նաև պաշտոնական հանցագործություններին և կոռուպցիային:
Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։
Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկացած սպառնալիք չեզոքացնում է «բնի մեջ»՝ առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու։ Էրդողանը նշել է, որ թուրքական զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների գործողությունների շնորհիվ ահաբեկչական կազմակերպությունների շարժունակությունը զգալիորեն սահմանափակվել է։
«Քարե երազներ» վեպում Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերը, ինչպես նաև՝ 1988-1990 թթ. Սումգայիթում ու Բաքվում իրագործված ադրբեջանական վայրագությունները:
Վլադիմիր Զելենսկին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նյութերում հիշատակվում է ավելի քան 50 անգամ, այդ թվում՝ Ուկրաինայում մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի վերաբերյալ քննարկումների համատեքստում: Այս մասին հայտարարել է Ուկրայինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության նախկին առաջնորդ և «Այլ Ուկրաինա» շարժման նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը։
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնան» չի կաշառել մրցավարներին, ինչում նրանց մեղադրում են Նեգրեյրայի գործով։
Թուրքիան և Սաուդյան Արաբիան էներգետիկ ոլորտում համաձայնագիր են կնքել։ Նախատեսվում է, որ «Acwa» սաուդական ընկերությունը Թուրքիայում կկառուցի երկու հսկայական արևային էլեկտրակայան 5000 մեգավատ հզորությամբ։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մի քանի օր մշակել է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին ձերբակալելու ծրագիրը և չի տեղեկացրել այդ մասին թագավորական ընտանիքին: Այս մասին հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ իրավիճակը բարդ է, սակայն տպավորություն է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում խոշոր պատերազմ Իրանի հետ։ Ավելին՝ նա կարծես թե այդ հարցում համաձայնության չի եկել Իսրայելի վարչապետի հետ, որն ավելի շատ է հակված ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։
Ընդ որում, Ճապոնիայի կառավարության ղեկավարը հերթական անգամ քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում՝ նշելով հակամարտության շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կմիանա «Բարսելոնային» 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Արգենտինացի հարձակվողի հնարավոր տրանսֆերային արժեքը կարող է կազմել մոտ 70 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով TyC Sports-ի լրագրող Հյուգո Բալասոնին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական նամակագրության հրապարակումը՝ նշելով, որ համաշխարհային առաջնորդները պետք է հարգանք ցուցաբերեն իրենց հարաբերություններում: Նրա խոսքերը մեջբերել է Clash Report պորտալը X սոցիալական մեդիա հարթակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսների մեծամասնությունը (78%), իսկ Ռուսաստանի քաղաքացիների 74%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը որպես պետության ղեկավար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով VTsIOM վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հարցմանը:
Չեմ կարող գնահատական տալ. Մակար Կիրակոսյանը՝ դատական համակարգի՝ քաղաքականացված լինելու մասին
Փետրվարի 9-ին ՔՊ-ական մարզպետը որոշում է կայացնում պետբյուջեից օգնություն բաժանել: Այս մարդիկ հիշում են ժողովրդի մասին միայն նախընտրական շրջանում, ու այս փուլում՝ մեր ու ձեր գումարով փորձում են լավություն անել: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
Հիմա որ ամուսինը դատավոր է, իմ կինն իրավունք չունի՞ դպրոցի տնօրեն աշխատել. Սարգիս Պետրոսյան
Տաթև Հայրապետյանը գրում է. «Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։»:
Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Նաիրա Հովսեփյանը շտապեց ժողովի, երբ լսեց իր ու Աննա Հակոբյանի մտերմության մասին հարցը
Ձգտում ենք լիարժեք անկախ լինել. Հարություն Պետրոսյան