Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին
Փետրվարի 9-ին ՔՊ-ական մարզպետը որոշում է կայացնում պետբյուջեից օգնություն բաժանել: Այս մարդիկ հիշում են ժողովրդի մասին միայն նախընտրական շրջանում, ու այս փուլում՝ մեր ու ձեր գումարով փորձում են լավություն անել: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
Այս հրամանագրից ենթադրվում է, որ առհասարակ՝ որևիցե բարեգործական պրոցես չի կարող իրականացվել: Այս մարդիկ իրենց արշինով են փորձում չափել, եկել ու համեմատվում են Սամվել Կարապետյանի հետ, ով 30 տարուց ավելի՝ իր սեփական աշխատած գումարով, եղել է մեր ժողովրդի կողքին՝ սկսած սովորական ուսանողի վարձավճարից, մինչև հիվանդանոց կառուցելը:
Ուզում եմ հասկանալ, դուք մեր գումարով մեզ օգնություն եք տալիս՝ կարելի է, իսկ մեզ՝ մեր աշխատած գումարով, բարեգործություն անել չի՞ կարելի: Ես ձեզ հավաստիացնում եմ, այս ամենի վերջը արդեն եկել է, շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ՝ Սամվել Կարապետյան»,- նշել է նա:



