Սաուդական ընկերությունը Թուրքիայում 930 մլն դոլարի ներդրում կանի
Թուրքիան և Սաուդյան Արաբիան էներգետիկ ոլորտում համաձայնագիր են կնքել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախատեսվում է, որ «Acwa» սաուդական ընկերությունը Թուրքիայում կկառուցի երկու հսկայական արևային էլեկտրակայան 5000 մեգավատ հզորությամբ։
Համաձայնագրի կնքման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Սաուդական ընկերությունը կմշակի վերականգնվող էներգիայի նախագծեր ու զգալի ներդրում կունենա 2035-ին վերականգնվող էներգիայի 120 ԳՎտ ծավալին հասնելու գործում։ «Acwa»-ն պատասխանատու կլինի արևային երկու էլեկտրակայանների ֆինանսավորման, կառուցման և շահագործման համար։
Այս ծրագիրը, կլինի «Acwa»-ի առաջին խոշոր ներդրումը Թուրքիայում՝ մոտավորապես 930 մլն դոլար արժողությամբ 927 ՄՎտ հզորությամբ և տարեկան կկանխի 1.8 մլն տոննա ածխաթթու գազի արտանետումները։



