Բաժիններ՝

Վրաստանում օտարերկրացիները փորձել են միջուկային և ռադիոակտիվ նյութեր ձեռք բերել

Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հրապարակել է վերջին մեկուկես օրվա ընթացքում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ծառայության տվյալներով՝ Վրաստանի մի շարք շրջաններում 13 քրեական գործով բացահայտվել և կալանավորվել է 29 անձ: Գործերը վերաբերում են միջուկային նյութերի անօրինական առևտրին, նաև պաշտոնական հանցագործություններին և կոռուպցիային:

ՊԱԾ-ի տվյալներով՝ այս գործերով հանցագործությունների ամենածանր կատեգորիան բացահայտել են հակահետախուզության և հատուկ գործողությունների վարչությունները: Քութաիսիում անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ՝ միջուկային և ռադիոակտիվ նյութեր անօրինական կերպով ձեռք բերելու փորձի համար:

Քննության տվյալներով՝ մեղադրյալները պլանավորել էին 3 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել միջուկային նյութ «ուրան» և ռադիոակտիվ նյութ «Ցեզիում 137», որից հետո մտադիր էին դրանք տեղափոխել արտասահման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս