«Թուրքիան կենտրոնական դեր է խաղում ՆԱՏՕ-ում». Գերմանիայի ՊՆ նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հետևել է Բալթիկ ծովու ընթացող ՆԱՏՕ-ի «Steadfast Dart 2026» զորավարժությանը, որին մասնակցում է նաև Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը նշել է, որ Թուրքիայի մասնակցությունը զորավարժությանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար, ապա հավելել.

«Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ է, քան ոմանք կարծում են։ Թուրքիան մշտապես կենտրոնական դեր է ունեցել այդ հարցում և, հավանաբար, այսօր էլ ավելի մեծ դեր է խաղում»։

Պիստորիուսը նաև նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկեր է հարավարևելյան հատվածում և ունի տպավորիչ կարողություններ, ինչը շատ համոզիչ կերպով ցույց տվեցին թուրքական նավատորմի ամֆիբիական նավակները, որոնք նոր են և ապացուցել են իրենց բարձր որակը»։

Տեսանյութեր

Լրահոս