«Ինտեր»-ը ՉԼ փլեյ-օֆֆի անցումային առաջին խաղում զիջել է նորվեգական թիմին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են անցումային փլեյ-օֆֆի հերթական հանդիպումները:
Իտալական «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտ»-ի հետ ու զիջեց 3:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց խաղավարտին մոտ:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Միլանում:



