Թուրքիայի «Փոքրիկ Վենետիկը»

Թուրքիայում հորդառատ անձրևներից հետո Ուլուաբաթ լճի ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Այն համարվում է Թուրքիայի քաղցրահամ ջրի կարևոր աղբյուրներից է ու բացի այդ հարուստ է ձկնապաշարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լճի մակարդակը բարձրացել է մոտ 5 մետրով և հասել Գյոլյազը ավանի ափամերձ տներին։ Այդ ավանն ունի թերակղզու տեսք, որը նկարագրվում է որպես «Փոքրիկ Վենետիկ»։ Ճապոնիայի տուրիստական ​​գործակալների ասոցիացիայի (JATA) կողմից այն ներառված է «Եվրոպայի 30 ամենագեղեցիկ ավանների» ցանկում։

Նշվում է, որ ափամերձ գոտում գտնվող մեքենաների և հետիոտների համար նախատեսված ճանապարհները, ինչպես նաև տարբեր չափերի բազմաթիվ ծառեր անցել են ջրի տակ։

Տեսանյութեր

Լրահոս