Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի
Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ այսօր մի քանի ժամով կփակվեն նավագնացության համար «անվտանգության միջոցառումների» պատճառով։ Այս մասին հաղորդել է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական վարժանքներ է անցկացնում նեղուցում։
Նեղուցը նավթի արտահանման ամենակարևոր ուղիններից մեկն է, որը կապում է Պարսից ծոցի խոշորագույն նավթ արտադրողներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը և Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։



