Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին՝ հայտարարելով, որ երբեմն ամենաուժեղ բանակը ստանում է այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնում։
«Երբեմն աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որն այնպես կտապալի նրան, որ այլևս ոտքի չի կանգնի։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավեր ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը իջեցնել ծովի հատակը»,- ասել է Խամենեին։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։



