Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել. Հայր Իսահակ
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը եկեղեցու դեմ պայքարի ֆոնին լավատես է տրամադրված՝ «Աստված մեծ է, լավ կլինի»։
«Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Սուրբը։
Հայր Իսահակի խոսքով՝ հոգևորականների նպատակը բարին, լավը, գեղեցիկը առատացնելն է։
«Մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու: Տա Աստված, որ բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի, գերակշռի։ Ուժ, կարողություն ամենքիդ»,- հավելեց Հայր Սուրբը



