ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկները

ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչները նախատեսում են մինչև երկուշաբթի՝ փետրվարի 23-ը, համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որպեսզի ԵՄ արտաքին գործերի նախարարները կարողանան այն վերջնականապես հաստատել իրենց նիստում և կիրառել մինչև փետրվարի 24-ը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է եվրոպական լավատեղյակ աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։

«Մենք այս շաբաթ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին, հանդիպումներ կանցկացնենք՝ փաթեթի շուրջ համաձայնության գալու և այն պատերազմի տարելիցին ուժի մեջ մտցնելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս