Նշվել են ուղեղի աշխատանքը բարելավող սննդամթերքները

Բժիշկ-թերապևտ և սննդաբան Գալինա Վոլկովան պատմել է, թե որ սննդամթերքներն են բարելավում ուղեղի աշխատանքը։ Նա դրանք թվարկել է РИА Новости-ի հետ զրույցում։

«Ոչ մի սննդամթերք չի կարող մեզ խելացի դարձնել։ Սակայն կան սննդամթերքի խմբեր, որոնք նպաստում են ճանաչողական գործառույթին. ճարպոտ ձկները, ինչպիսիք են սաղմոնը և սկումբրիան, օմեգա-3-ի աղբյուրներ են»,- բացատրել է բժիշկը։ Սննդաբանը հավելել է, որ օմեգա-3-ը նպաստում է հիշողության և կենտրոնացման բարելավմանը և նվազեցնում է ճանաչողական խանգարումների ռիսկը։

Բժշկի խոսքով՝ ընկույզը նույնպես օգտակար է ուղեղի աշխատանքի համար: Այն պարունակում է բազմաթիվ առողջ ճարպեր, վիտամին E և հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են ուղեղի նեյրոպլաստիկությանը: Ձվերը պարունակում են խոլին՝ նյութ, որն անհրաժեշտ է ացետիլխոլինի սինթեզի համար, որը հիշողության և ուսուցման հետ կապված նեյրոհաղորդիչ է, նշել է Վոլկովան:

Տեսանյութեր

Լրահոս