Ո՞րն է Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենամեծ խնդիրը. սոցհարցում
Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է տնտեսական խնդիրների վերաբերյալ սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցումն իրականացվել է 26 քաղաքում 2026-ի հունվարի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակիցները պատսխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենակարևոր խնդիրը» հարցին։
Հարցման մասնակիցների 21.5%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսության ամենամեծ խնդիրը վարձավճարների և բնակարանների գնաճն է, 18%-ի կարծիքով՝ սննդամթերքի աճը, իսկ ըստ 12.2%-ի՝ տնտեսական ճգնաժամը։
Հարցվածների 5.4%-ը նշել է, որ բարձր են Էլեկտրաէներգիայի, ջրի և բնական գազի գները, 5%-ը նշել է, որ տնտեսական կառավարումն է խնդիրը։ 5%-ի կարծիքով բարձր են տոկոսադրույքները, իսկ 4.7%-ի կարծիքով գործազրկությունն է խնդիր։
Մասնակիցների 3.6%-ի կարծիքով բարձր հարկային դրույքաչափերն են խնդիր, 3.5%-ի՝ անգործունակությունը, 2.2%-ի կարծիքով խնդիր չկա, իսկ 2.5%-ը չի պատասխան չի ունեցել։



