Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ «Արկտիկական ժամապահ» գործողությանը

Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ «Արկտիկական ժամապահ» գործողությանը դաշինքի մյուս անդամների հետ միասին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպայում զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել էր, որ դաշինքը սկսել է «Արկտիկական ժամապահ» գործողությունը՝ տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար։

«Ակնհայտ է, որ Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ «Արկտիկական ժամապահ» գործողությանը»,- ասել է Վոտրենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

Տեսանյութեր

Լրահոս