Բաժիններ՝

«Ինտերի» երկրպագուներին արգելվել է ներկա գտնվել հաջորդ երեք արտագնա խաղերին

«Ինտերի» երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել իրենց թիմի հաջորդ երեք արտագնա խաղերին: Պատճառը փետրվարի 1-ին, կիրակի օրը, արտագնա խաղի ժամանակ «Կրեմոնեզեի» դարպասապահ Էմիլ Աուդերոյի վրա նետված ճայթրուկն է։ Միջադեպի հետևանքով 29-ամյա դարպասապահը վնասել է ոտքը և աջ ականջում լսողության խանգարում ստացել:

«Լուրջ անկարգություններից հետո, Ներքին գործերի նախարարը հրամայել է արգելել «Ինտերի» երկրպագուների մուտքը [արտագնա խաղերին] մինչև 2026 թվականի մարտի 23-ը, ինչպես նաև արգելել Լոմբարդիայի բնակիչներին այդ խաղերի տոմսերի վաճառքը։ Այս միջոցառումը նպատակ ունի ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը և կանխել այնպիսի միջադեպերի կրկնությունը, որոնք կարող են խաթարել մարզական միջոցառումների բնականոն ընթացքը»,- ասվում է Իտալիայի Ներքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է La Gazzetta dello Sport-ի կողմից։

Արգելքը չի տարածվի մարտի 8-ին կայանալիք «Միլան»-«Ինտեր» դերբիի վրա։ Հետևաբար, Ներաձուրիի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել «Սասուոլոյի», «Լեչչեի» և «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս