Փոխարենը, մասնագիտական լուրջ քննարկման առիթ ունի կիսամյակային տնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ հենց պետական վիճակագրության հրապարակած պատկերը: Ես արդեն անդրադարձել եմ, որ այստեղ կա առնվազն երկու էական ցուցանիշի անկում՝ արդյունաբերություն եւ արտահանում: Սրանք տնտեսական միտումների, տնտեսական օրգաննիզմի առողջության ու կենսունակության այսպես ասած բազային, ֆունդամենտալ ինդիկատորներ են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, սպառնալիք և պատերազմի քայլ «իր սեփական երկրի հետ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը 10-12 օրվա կրճատելու մասին՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։
«Երբ ասում է՝ արձակուրդ եմ գնում, միանգամից աչքիս գալիս է այն հոլիվուդյան բեմադրությունը, երբ ասում էր՝ հրաժարական եմ տվել: Գնում ես, պայմանավորվում ես, ասում ես՝ թեկնածու չեք առաջադրում, ես երկու անգամ առաջադրվում եմ, չեմ ընտրվում, գնում ենք ընտրությունների: Դա հրաժարական չէ. հրաժարականն այն է, երբ ասում ես՝ ես գնացի, այլ ոչ թե բեմադրություն անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կունենա՞ Ալիևն այդքան լկտիություն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար, նա թքած ունի Ռուսաստանի վրա. Յակով Կեդմի
Չինաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունները հուլիսի 28-ին հանդիպել են Ստոկհոլմում՝ առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլի համար։
Սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
Հմի քեզ ասեմ, որ Վարդևորը մարդաշատ էր, որովհետև ձեզանից մարդ չկար։ Հենց մեկն երևար՝ հրապարակում մարդ չէր մնա։
Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ
«Հայաստանում ամեն օր հակառուսականություն տարածողները թող նայեն Փաշինյանի՝ Ալթայ կատարած այցին և անեն հետևություն. Փաշինյանը Հայաստանը ոչ միայն դուրս չի հանելու ԵԱՏՄ-ից, ինչի մասին խոսեց Ալթայում ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, այլ՝ նաև ՀԱՊԿ-ից։ Եթե շատ կարճ, ապա ամեն օր հակառուսականություն տարածողները պետք է իմանան՝ Հայաստանը մնալու է այդ երկու կառույցում»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն հասավ իր նպատակին՝ Ադրբեջանը դուրս է մղում Ռուսաստանին Կովկասից, երկրորդ ուղղությունը՝ Կասպից ծով. Յակով Կեդմի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։
ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ հեպատիտներ Ց-ի պարագայում բուժման լուրջ հաջողություններ ունեն։ 2020 թվականից մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակում ամբողջությամբ անվճար տրամադրվում են անհրաժեշտ դեղեր։
Հուլիսի 27-ին Գեղարդավանքում և Գառնիում անցկացվեց Վարդավառ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA)՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Գառնիի համանքապետարանի հետ համագործակցությամբ։
Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։
Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի և էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։
Կումայրիի համայնքային ոստիկաններն ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Միացյալ Նահանգների Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորներն այս շաբաթ երեք օրինագիծ կներկայացնեն, որոնք ուղղված են Չինաստանի վրա ճնշումն ուժեղացնելուն։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
«Չնայած ներկայումս աշխարհում Ուկրաինան է ակտիվ պատերազմական կետ, սակայն Արևմուտքն Իսրայելի ձեռքով մեծ աշխատանք է տանում Իրանի դեմ: Եթե Իրան-ԱՄՆ բանակցությունները հաջողվեն, զուտ ներռեգիոնալ մակարդակում Իրանի դիրքորոշումները կամրապնդվեն, իսկ հակառակ պարագայում՝ ճնշումը կշարունակի մեծանալ: Բացի այդ, չգիտենք, թե երբ և ինչ մասշտաբի ռազմական գործողություններ կլինեն Իրանի ու Իսրայելի միջև, հետևաբար՝ Իրանի դիրքորոշումներն անկեղծ են, հետևողական ու կարծր, սակայն ազդեցության ռեսուրսը փոքր է»:
Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը և արքայազն Էնդրյուն Էպշտեյնի գործի վերաբերող փաստաթղթերում դերակատարներ են: Էպշտեյնի օգնական Մաքսվելը այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Բլանշին, գրում է The Daily Mail-ը։
Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Այս մասին հայտնում են դատախազությունից:
«ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել:
Օրերս 168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին էր:
Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Միևնույն ժամանակ, պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի (ճանաչված որպես Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա գործակալ և ընդգրկված ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) հարցին, Ադրբեջանի նախագահը խորհուրդ տվեց ուկրաինացիներին «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»:
Մի քանի անգամ մամուլն արդեն գրել է, որ «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը և դառնալ ընկերության սեփականատերը։ Չնայած այս մասին լուրերը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն Սևանում անցկացվող «Ստարտափ Սամի» միջոցառմանը Ռոմանոս Պետրոսյանի հետ միասին մասնակցելուց հետո, այդ գրառումն այլևս նրա էջում չկա։