Բաժիններ՝

Ավստրալիայի հյուսիսում հայտնաբերվել է երկրի ամենածանր միջատը

Ավստրալիայի ամենածանր միջատը, որի քաշը գերազանցում է 40 գրամը, հայտնաբերվել է Քվինսլենդ նահանգի արևադարձային անտառներում, հաղորդում է ավստրալիական ABC հեռուստաալիքը։

«Խոշոր և մինչ այժմ անհայտ ձողակերպ միջատ է հայտնաբերվել Քվինսլենդ նահանգի հյուսիսում գտնվող մառախլապատ անտառներում և, ամենայն հավանականությամբ, սա Ավստրալիայի ամենածանր միջատն է»,- նշում է հեռուստաալիքը։

Նոր տեսակը ստացել է Acrophylla alta անունը: Հաղորդվում է, որ միջատի քաշը հասնում է մինչև 44 գրամի։ Այս միջատները սովորաբար բնակվում են բարձրադիր անտառներում՝ հիմնականում ծառերի կատարներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031