 
                        Հրապարակվել է Օզզի Օսբորնի վերջին ցանկությունը
 
                                    Ռոք երաժշտության լեգենդ Օզզի Օսբորնը հուղարկավորվել է իր կալվածքում՝ Բաքինգհեմշիր կոմսությունում։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա եղել է երաժշտի վերջին կամքը։
Ինչպես նշվում է, գերեզմանի հատուկ վայրը ընտրել է նրա կինը՝ Շերոն Օսբորնը։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել են միայն ընտանիքի անդամները, Black Sabbath խմբի մասնակիցները և մի քանի մտերիմ ընկերներ, այդ թվում՝ Metallica խմբի մենակատար Ջեյմս Հեթֆիլդը և երգիչ Էլթոն Ջոնը։

Սա հենց Օզզիի ցանկությունն էր։ Նա հանգչում է իր կալվածքի տարածքում՝ լճի մոտ։
Լեգենդար երաժիշտը կյանքից հեռացավ հուլիսի 22-ին, 76 տարեկանում։ Հուլիսի 30-ին Բիրմինգհեմում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն երկրպագուների համար։ Նրա հարազատ քաղաք հազարավոր մարդիկ են ժամանել հրաժեշտ տալու սիրված արտիստին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        