Բաժիններ՝

Կինը մահացել է այն բանից հետո, երբ նրան լիզել է շունը

Բրիտանիայի բնակչուհին մահացել է այն բանից հետո, երբ շունը լիզել է նրա վերքը, գրում է Mirror պարբերականը։

«Ջուն Բաքստերը վնասել էր ոտքը։ Նրա թոռնուհին՝ Քեյթլան Ալլինը, ով խնամում էր նրան, մի օր այցելում է տատիկին շան հետ։ Հաջորդ օրը Ջունը հայտնել է թոռնուհուն, որ իրեն վատ է զգում, և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Ջունը մահացել է սեպտիկ շոկից»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ փորձաքննության արդյունքում 83-ամյա կնոջ ոտքի վերքում հայտնաբերվել է բակտերիա, որը սովորաբար հանդիպում է կենդանիների բերանի խոռոչում։ Բացի այդ, Ջունի դուստրը դատարանում նշել է, որ մայրը տառապել է սեպսիսից։

Բժիշկների վարկածով՝ տարեց կնոջ մահվան պատճառը եղել է սեպտիկ շոկը, որն առաջացել է ձախ ոտքի բորբոքումից՝ շան թքի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս