Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում․ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Առատ անձրևները սահանք են առաջացրել Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմուի շրջանում գտնվող հայտնի ուխտավայրի ճանապարհին՝ Վայշնո Դևիի տաճարի մոտ։ ANI գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։
Վաշինգտոնը հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը:
Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։
Խաղաղապահ առաքելությունների հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Շվեյցարիայում բանակցություններն «ավարտվել են առանց վերջնական արդյունքի»: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Իրանի դեմ 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում չեղարկված պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։
Դադարել են Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից):
Oգոստոսի 27-31-ին, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Իսրայելը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին:
ՀԷՑ-ի համար Հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլնի կարգի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
«Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Ալավերդի) արտադրվող «Մածուն» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը։
«ԱրՔա» վճարային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Աֆղանստանում՝ Քաբուլում, շրջվել է երկրի հարավային նահանգներից ուղևորվող ուղևորատար ավտոբուս: 25 մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել:
«Ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին: Բայց բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը»:
ԱՄՆ-ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ կկարողանա լուծել հակամարտության հետ կապված հարցը Գազայի հատվածում:
Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 414 քրեական վարույթ (2024-ին՝ 306), որից 167-ը փոխանցվել է 2024 թվականից:
Մասնավորապես՝ 2023 թվականին հիշյալ անձը ջեռուցման սեզոնային բանվորի հաստիքին է գրանցել աշխատողի, ով չի իրականացրել տվյալ հաստիքով սահմանված պարտականությունները, սակայն տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով այդ մասին, հանձնարարել է վճարել աշխատավարձ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ ընկերության հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվարկի։հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տրվելու. Ղազինյան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է օգոստոսի 27-ին հանդիպել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ուղիները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով ձեռմամուխ կլինի աշխատանքին։
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումը, ազգայնացումը զուտ քաղաքական խոսույթ է՝ ընտրազանգվածի համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«650-700 մլն դոլար է ներդրվել ընկերությունում։ Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ նման սցենար կարող է լինել, մինչև բանակցությունները, ձեռք բերելը մենք կներկայացնեինք, թե ինչ վիճակ է տիրում, որի արդյունքում այսօր ընդամենը շնորհակալություն պետք է լիներ»։
Նախագահի (Իրանի – խմբ.) դիրքորոշումը ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար:
Ստվերային շրջանառության դեմ ուղղված հետևողական պայքարի շրջանակում, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Թրամփի վարչակազմին ուղերձ է փոխանցել այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման և Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության համար հուսալի միջազգային երաշխիքներ են պետք։ Նա այդ մասին ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից:
Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։