Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»:
ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին։
«Պետք է մարդն օրենքներով պաշտպանված լինի։ Ի՞նչ ենք ասում՝ տո՞ւն ես վերցնում մարդուց, տուն տուր, պետք չի բերես-գնահատես, փող տաս և այլն․ 2007 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ այդ հանդիպման ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հանձնարարեց, ասեց՝ եթե մարդուն փող ես տալիս, մարդը փողը չի վերցնում, մարդուն տուն կտաս։ Դա՛ է ճիշտ լուծումը, ու մարդիկ հավեսով կնքում էին պայմանագրերը»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05․08․2025թ․-ին տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր:
Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում ապրանքներով բեռնված 4 բեռնատար է շրջվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Տեղի է ունեցել օգտակար և կառուցողական զրույց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունները։
Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:
Ֆրանսիայի հարավում գտնվող Օդի դեպարտամենտում անտառային հրդեհը, որը գրեթե 24 ժամում ընդգրկել է 13 000 հեկտար տարածք, դարձել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշորը։
«Վախը քեզ միշտ ուղեկցելու է, միշտ: Ում ուզում ես բանտարկի, միևնույն է, վախդ չի անցնելու»:
2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:
Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը ներկայացնող երաժիշտները ելույթ կունենան UralTerraJazz ջազի միջազգային փառատոնում, որը կկայանա օգոստոսի 9-ին Սվերդլովսկի մարզի Կամիշլով քաղաքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Հավանաբար տեղյակ եք, որ կեղծ եվրոպամետները Նիկոլի ցուցումով ուզում են օգոստոսի 23-ին գրոհեն 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։ Նախատեսել էին հարձակվել Վեհարանի վրա, այս փուլում կարծես թե «զադնի» են դրել, Նիկոլին էլ չենք հասկանում՝ փախուստի մե՞ջ է, արձակուրդո՞ւմ է, կորել է, չկա, հիմա ուզում են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա։ Տեսան, որ աշխարհով մեկ խայտառակ կլինեն, եթե գրոհեն Վեհարանի վրա, որոշեցին այդ գրոհն ուղղել ռուսական ռազմաբազայի վրա, պատկերացրեք, էլի, ինչ խայտառակություն է՝ իշխանությունն իրենք են ու հարձակվում են Վեհարանի վրա»:
ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է:
Բաթումի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նետգազետի» ինտերնետ հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին երկու տարվա ազատազրկման է դատապարտել 2025 թ. հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ․ ՍխիպՍպորտ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավաքականում անցկացրած ժամանակահատվածի մասին։
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի, ապա Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար կկիրառվի 100% երկրորդային մաքսատուրք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին, ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Օգոստոսի 6-ին Մոսկվայում կայանալու է կլոր սեղան՝ նվիրված թուրք-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների գործընկերային շփումների 21-րդ տարեդարձին:
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ամերիկացի դերասանուհի Քելլի Մակը, որն առավել հայտնի էր «Քայլող մեռյալները» սերիալում իր դերակատարմամբ, մահացել է 33 տարեկանում։
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։
Ռուսաստանը տասնյակ անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող ուկրաինական գազափոխադրման ենթակառուցվածքի օբյեկտը։ Այս կայանով Ուկրաինա է մտնում ԱՄՆ-ից և Ադրբեջանից ստացվող գազը։
Լեհաստանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու երդմնակալությունը:
Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: