Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային և վառելիքի այլ տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունը, պահելը և փոխանցելը այլ կողմին։
Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ հաջորդ տարի՝ 2026 թվականին, Թուրքիան խորհրդանշական քայլ կանի Հայաստանի հետ հարաբերություններում։
Թուրքիայի Անկարա նահանգում ավիավթարի հետևանքով զոհված լիբիական պատվիրակության անդամների աճյուններն այսօր ուղարկվել են հայրենիք: Տեղեկությունը հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն, որի ընթացքում մրցանակներով պարգևատրվեցին 2025 թվականին Հայաստանի պատանեկան առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիչներն ու մրցավարները, ինչպես նաև Հայաստանում բասկետբոլի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձինք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Թող մեր հոգևոր հայրերը շուտափույթ ազատում ստանան այս թուրքահպատակ ռեժիմից. Կարեն Ղազարյան
Յակուտիայում փրկարարները գետից հանել են այս գիշեր խորտակված ավտոմեքենան։ Դրա մեջ հայտնաբերվել է երեխայի մարմին, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի փրկարար ծառայությանը։
Օկուպացված Արցախում շարունակվում է Ալիևների ընտանիքի հետ կապված բիզնես նախագծերի բացումը։
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Կատարում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության 5 մրցափուլից հետո չորսական միավոր են վաստակել և ընդամենը կես միավորով են զիջում առաջատարների խմբին։ Հայ գրոսմայստերները 3 պարտիայում հաղթել են, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով։
Ինդոնեզիայում չորս հոգանոց իսպանական ընտանիք է անհետ կորել՝ զբոսաշրջային նավակի խորտակումից հետո, հաղորդում է Antara պետական լրատվական գործակալությունը։
Ճապոնիայում մերկասառույցը դարձել է 67 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ։ Այս մասին հայտնում է Jiji press-ը։
Միքայել սրբազանը պաշտպան Մարինե Ֆարմանյանի հետ շնորհակալագիր է փոխանցել իր ծնունդը շնորհավորողներին
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում։
Այսօր ամենանուրբ ու գեղեցիկ կապն է հաստատվում եկեղեցու և իր հոտի միջև. Լիլիթ Բլեյան
Ինքնության կորստից հետո մեզ տանելու են ֆիզիկական կորստի. տիկին Անժելա
Մեզ մաղթում եմ, որ ամեն օր ամոթով չարթնանանք. Ռուբեն Մելիքյան
Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսացորդիչով մեքենաների համար բացվել է Հայաստան եող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը։
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ Դաղստանի Յարագ-Կազմալար գյուղում։
Վախից այն կողմ ազատություն է. Շիրակի թեմի երիտասարդները փոխանցեցին սրբազանի խոսքերը
Անվեհեր հոգևորականի լավագույն օրինակը Միքայել սրբազանն է. Մենուա Սողոմոնյան
Իրանի Հորմոզգան նահանգի գլխավոր դատավոր Մոջթաբա Գահրեմանին հայտարարել է, որ վերջերս կալանավորված լցանավը և ավելի քան հինգ միլիոն դոլար արժողությամբ վառելիքի բեռը կփոխանցվեն կառավարության սեփականությանը, հայտնում է Mehr-ը:
Շիրակցիների սրտում թախիծ ու աղոթք կա. թեմի քահանա
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակության՝ Սիրիա այցից հետո հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հարձակման Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա հարձակման։
Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով:
Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալաիան, որը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի վրա կատարված հարձակման փորձի կապակցությամբ, կարող է մինչև ինը տարվա ազատազրկման դատապարտվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կաջակցի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը: