Հաքան Ֆիդանի այցից հետո Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հարձկման քրդական ուժերի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակության՝ Սիրիա այցից հետո հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հարձակման Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա հարձակման։

Այս մասին գրել է թուրքական Turkiye gazetesi պարբերականը՝ նշելով, որ քրդական ուժերը հայտնում են, որ արդեն պայմանավորվածություն ունեն սիրիական կողմի հետ, իսկ իր հերթին Սիրիայի իշխանությունները հերքում են այդ տեղեկությունը։

Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Սիրիայի իշխանությունները մինչեւ նոր տարի ժամանակ էին տվել քրդական ուժերին ինտեգրվել Սիրիայի կառավարական զորքերի կազմում, սակայն դեռ քրդական կողմը կոնկրետ քայլեր չի արել այդ ուղղությամբ։

Նշվում է, որ Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակության՝ Սիրիա կատարած այցից հետո սիրիական իշխանությունները լիարժեք պատրաստվել են քրդական ուժերի դեմ հարձակման։

Նշենք, որ մեկ տարի առաջ Սիրիայում տարբեր ահաբեկչական ռազմականացված ուժերի կողմից իշխանությունը վերցնելուց հետո Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները հրաժարվում են լիարժեք ենթարկվել Սիրիայի իշխանություններին։ Թուրքիան անընդհատ Սիրիայի իշխանություններին դրդում է գործողություններ ձեռնարկել քրդական ուժերի դեմ, որոնք Թուրքիայի համար անվտանգային խնդիր են։

Տեսանյութեր

Լրահոս