Բաժիններ՝

Յակուտիայում գետից ավտոմեքենա են դուրս բերել. զոհվածների թվում երեխա կա

Յակուտիայում փրկարարները գետից հանել են այս գիշեր խորտակված ավտոմեքենան։ Դրա մեջ հայտնաբերվել է երեխայի մարմին, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի փրկարար ծառայությանը։

Ընդհանուր առմամբ զոհվել է երկու մարդ։ Եվս չորսը, այդ թվում՝ վարորդը, հոսպիտալացվել են։ Տարածաշրջանային Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում։

Գերատեսչությունը հստակեցրել է, որ մեքենան սառույցի տակ է անցել Լենա գետի այն հատվածում, որը նախատեսված չէ որպես տրանսպորտային անցում օգտագործելու համար։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Յակուտսկի Պրոմիշլեննի միկրոշրջանում։ Toyota մակնիշի ավտոմեքենայում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երեխա։ Նրանցից հինգին հաջողվել է դուրս գալ ինքնուրույն կերպով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս