Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկել են Սամուր գետի ջրային պաշարների բաշխման հարցը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Սամուր անդրսահմանային գետի ջրային ռեսուրսների բաշխման հարցերով ադրբեջանա-ռուսական համատեղ հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման մասին։ Հանձնաժողովը ստեղծվել է Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Սամուր անդրսահմանային գետի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ Դաղստանի Յարագ-Կազմալար գյուղում։

Հանդիպումն անցկացվել է հանձնաժողովի ադրբեջանական կողմի համանախագահ, Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալությանը կից մելիորացիայի տարածաշրջանային ծառայության վարչության պետ Զաքիր Գուլիևի և ռուսական կողմի համանախագահ, Ռուսաստանի ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Վադիմ Նիկոնորովի նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև Սամուր գետի ջրային ռեսուրսների բաշխման, մոնիթորինգի իրականացման, Սամուրի հիդրոհանգույցի համատեղ շահագործման և այլ արդիական հարցեր: Սահմանվել են իրականացման ենթակա միջոցառումները և ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031